Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել ակցիա անելու համար

 

STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան լայվի միջոցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա մի քանի այլ քաղաքացիների հետ Թբիլիսյան խճուղում փորձել է ներկով գրել STOP_NIKOL, ինչը ոստիկանները չեն թույլատրել եւ բերման են ենթարկել:

«Ես փորձում էի գրել՝ Նիկո΄լ, կա΄նգ առ եւ վերջապես այդ մարդը պետք է կանգ առնի: Խոսքը հենց Ոսկեպարի հանձնմանն է հիմա վերաբերում եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա կանգ առնի»,- ասել է Չախալյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով