Թշնամին շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել ու կրակել հայկական դիրքերի ուղղությամբ. սադրանքի են դիմել Սյունիքում

 

Ադրբեջանը կրկին ռազմական սադրանքի է դիմել Սյունիքում ու շտապել տարածլ  կեղծ տեղեկություն: Այդ մասին նշվում է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ»,-  նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով