Տեղեկատվություն կա, որ Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու-Դաբիում իր դեսպանատների աշխատակիցներին․ Իրանագետ

 

Իրանական տելեգրամյան ալիքները, հղում կատարելով ամերիկյան տեղեկատվության վրա, գրում են, որ առաջիկա 48 ժամի ընթացքում Իրանը հիբրիդային պատժիչ գործողություն կձեռնարկի՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման։ Այս մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խոսք է գնում այն մասին, որ իրանական հրթիռային և ԱԹՍ-երով հարվածները հասցվելու են Պաղեստինի բռնազավթված տարածքներում տեղակայված իսրայելական ռազմական ենթակառուցվածքներին՝ հենց Իրանի տարածքից, այլ ոչ թե Եմենից, Լիբանանից, Սիրիայից կամ Իրաքից, որտեղ գործում են Իսրայելին հարվածներ հասցնելու ներուժ ունեցող իրանամետ կազմակերպություններ։

Մինևնույն ժամանակ իրանական աղբյուրներով տեղեկատվություն է տարածվել, որ Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու-Դաբիում իր դեսպանատների աշխատակիցներին՝ իրանական հնարավոր հարվածների վտանգը հաշվի առնելով»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով