Սողանք Տաթև-Լծեն ավտոճանապարհին (թարմացված)

Ապրիլի 21-ին, ժամը 20:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով երթևեկությունը միակողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք` մոտ 900 խմ ծավալով (7 մ լայնություն, 25 մ երկարություն և 5 մ բարձրություն):
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Սիսիանի ՃՇՇ-ի աշխատակիցները։
Ժամը 01։30-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով