Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ Նա մահացել է

Արտակարգ դեպք «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում
Ապրիլի 21-ին, ժամը 20։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Զորավար Անդրանիկ» կայարանի սպասասրահում ժամը 20։04-ի
սահմաններում քաղաքացին ընկել է գնացքի տակ (հնարավոր է ինքնասպանություն)։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Լուսանկարը՝Գագիկ  Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով