ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Սաքապետոյանն ու նրա ազգականները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ իրենց պատկանող գույքի օրինականության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու։ Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է դատախազություն հրավիրվել նաեւ նրա եղբայր Արգեկ Սաքապետոյանը։ Նշենք, որ Արմեն Սաքապետոյանն այժմ զբաղվում է կառուցապատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 04․ 24 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով