Ո՞րն է մեր ու զինված ուժերի առջև դրված ռազմավարությունն այսօր. Շիրազ Խաչատրյան

 

Շիրազ Խաչատրյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է. «Ո՞րն է մեր ու զինված ուժերի առջև դրված ռազմավարությունն այսօր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

եթե ուղղահայաց ձևով, մինչև հասարակ շարքային զինվոր չգիտի կամ կասկածում է՝ կարո՞ղ է ամուր կանգնել իր տեղում, թե նահանջել, զիջել…

Դա արդեն ռազմավարություն չի, եթե չկա պատերազմին նախապատրաստվելու, հաջորդականությամբ համակարգված գործողությունների վարման նպատակ, ապա պարտությունդ անխուսափելի է…

եթե Արցախում, Սյունիքում , Տավուշում կամ Վայոց Ձորում սահմանին կանգնած զինվորին ասում ես, որ էս կամ էն հողակտորը պետք է հանձնվի, ապա ստրատեգիապես դու արդեն պարտված ես…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այ սա է(էր) տարբերությունը Ապրիլյան ու 44-օրյա, դրանից հետո՝ 2021, 2022թթ պատերազմական գործողությունների միջև, երբ մի դեպքում պետությանդ ղեկավարը կարող է լինել ռազմավար, իր անհատականության և կառավարման հմտությունների հաշվին հաղթել, իսկ մյուս դեպքում լինել թատրոնի դերասան, ժողովրդին խաբել, թուլացնել, անընդհատ համոզելով զիջումներ և հարմարվել պարտվողականության հետ…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով