Միջերկրական ծովից նոր ցիկլոն է մոտենում.նախատեսվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում 8- 10 աստիճանով

 

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունը արդեն կզգանք այսօր երեկոյան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ըստ նրա` առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ «Շրջանների մեծ մասում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ կլինեն կարճատև անձրևներ, ամպրոպային եղանակ», – ասել է Սուրենյանը` մանրամասնելով, որ ծովի մակարդակից մինչև 2000 մ բարձրությամբ գոտիներում տեղումները կլինեն հիմնականում անձրևների տեսքով։ 2000 մ բարձրությունից վեր՝ տեղումները սպասվում են թաց ձյան և ձյան տեսքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա փոխանցմամբ` վերջին օրերին մեր երկրում գերակշռում էին արաբական երկրներից ներթափանցած տաք հոսանքները։ Ինչի արդյունքում մենք ունեցանք տարվա այս ժամանակաշրջանի համար բարձր ջերմային ֆոն։ Ապրիլի 1-5-ը ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 3- 4 աստիճանով։ Վաղվանից ներթափանցող համեմատաբար սառը հոսանքների հետևանքով օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում միայն ցերեկային ժամերին կնվազի աստիճանաբար մոտ 8- 10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում շատ ավելի նկատելի կլինի՝ 14-15 աստիճանով։ Գիշերային ժամերին ջերմաստիճանի փոփոխություն չի սպասվում ։

Չնայած ջերմաստիճանի նվազմանը` Սուրենյանը վստահեցրեց, որ առաջիկա 5 օրերին ցրտահարման վտանգ չկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով