Կրակոցներ Երևանում. վիրավոր տղամարդու ընկերներն ագրեսիվ վարքագիծ են դրսևորել բժիշկների նկատմամբ

 

Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում՝ հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ընկերների ուղեկցությամբ անհայտ հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և նա նաև վնասվածք ունի «կրծքավանդակի բեկորային հրազենի վիրավորում»։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ս.-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել նրա ընկերները, ովքեր էլ հիվանդանոցում իրենց ընկերոջը փրկող բժիշկների նկատմամբ ագրեսիվ վարք են դրսևորել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները ժամեր անց պարզել են, որ նույն օրը 22:30-ից 22:50-ն ժամանակահատվածում Շիրակի փողոցի թիվ 35 շենքի բակում Երևանի բնակիչ 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել Ստեփան Ս.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով