Հրդեհ վագոն-տնակում

Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հրդեհ է բռնկվել։
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22։05-ին։ Այրվել է երկու վագոն-տնակ (54 և 22․5 քմ) և ջերմահարվել՝ 3 ծառ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով