![](https://4news.am/wp-content/uploads/2024/04/435989337_389365470726228_5454391975176735689_n.jpg)
Ապրիլի 9-ին, ժամը 17:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաջուր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցում գտնվեղ վագոն-տնակում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ) , ներսի հատվածը՝ մասամբ (մոտ 28 քմ) և գույքը։