Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

Ապրիլի 18-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում այրվում է ավտոտնակի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտա 1-ին փակուղում գտնվող խորդանոցում և ավտոտնակի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է 15։31-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են ավտոտնակի (5 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 2 քմ և խորդանոցը (20 քմ)՝ կենցաղային իրերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով