![](https://4news.am/wp-content/uploads/2024/04/437540283_396219030040872_2842055071321054161_n.jpg)
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի «Աղին» կայարանի մոտակայքում այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ այրվում է «Աղին» կայարանի մոտակա քարշային ենթակայանի տրանսֆորմատորից թափված յուղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանի հավաքական շինաները, տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 1 քմ, 1 պատուհան և դրսում գտնվող տրանսֆորմատորից թափված յուղը: