Հրդեհ Ալաշկերտ գյուղում

Ապրիլի 19-ին, ժամը 12։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 14:29-ին: Այրվել են տանիքից մոտ 40 քմ հատված և մեկ պատուհան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով