![](https://4news.am/wp-content/uploads/2024/04/437056130_392917367037705_1452407915284301741_n.jpg)
Ապրիլի 15-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: