Ադրբեջանական կրակոցների ու հնարավոր ագրեսիայի հրավերը Նիկոլն ու ՔՊ-ն են տվել իրենց գործողություններով.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
Ադրբեջանական կրակոցների ու հնարավոր ագրեսիայի հրավերը Նիկոլն ու ՔՊ-ն են տվել իրենց գործողություններով։
Ինչու՞ է Ադրբեջանը հերթական անգամ դիմում սադրանքների։
Փաշինյանն ու Ալիեւը շտապում են ավարտին հասցնելու իրենց տանգոն։
Ալիեւը պահանջեց Արցախը ճանաչել ադրբեջանական ու Փաշինյանը դա արեց։
Ալիեւը պահանջում է փոխել Սահմանադրությունը ։
Փաշինյանը նույն պահանջը հնչեցնում է հրապարակային։
Թուրքիան պահանջում է հեռացնել զինանշանից Արարատի պատկերը,Փաշինյանն էլ ասում է ՝ ՀՀ-ն ի՞նչ կապ ունի Արարատի հետ։
Ալիեւը պահանջում է Տավուշի գյուղերն ու անկլավները։
Նիկոլն ու ՔՊ-ն միաբերան համախմբված հայտարարում են,որ դրանք ադրբեջանական են։
Ադրբեջանը սպառնում է պատերազմով։
Նիկոլն ու ՔՊ-ն փաստացի ասում են՝ եթե չտանք,Ադրբեջանը կհարձակվի։
Բայց սա վերջը չէ։
Նիկոլը Թուրքիային էլ առաջարկում է Արմավիրի կողմից հարձակվել Հայաստանի վրա՝ նոր ճակատ բացելով արդեն ՌԴ-ի դեմ։
ՔՊ-ն էլ ասում է,որ եթե Թուրքիան հարձակվի ,ՌԴ-ն մեզ չի օգնելու՝ հուշելով թուրքերին հարձակվելու հարմար առիթը։
Ո՞րն է նպատակը։
Ասեմ։
Սրանք թուրք-նատօական օրակարգ սպասարկող խմբակ են,սրանց համար հայկական շահը 0 նշանակություն ունի։
Ծրագիրը հետեւյալն է.պատերազմով կամ առանց պատերազմի բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի պահաջները՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական աշխարհի մաս։
Ըստ սրանց կարճ ուղեղի,Թուրքիան ու Ադրբեջանը կդադարեն լինել ՀՀ-ի համար սպառնալիք եւ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն չի լինի։
Իսկ ի՞նչ կլինի իրականում։
Նիկոլի կընկնի թուրք-նատօական թակարդն ու ՀՀ տարածքը կդարձնի նոր պատերազմի պալիգոն՝ Արեւմուտքի,Իրանի,Թուրքիայի,ՌԴ-ի շահերի խիստ հակադրման պայմաններում։
Հետո չասեք՝ Շարմազանով ,բա ինչու՞ շուտ չէիր զգուշացնում։
Զգուշացնում եմ…արդեն 6 տարի շարունակ։
Ո՞վ ականջ ունի՝թող լսի,ո՞վ աչք ունի՝ թող տեսնի։
Պետությունը պատերազմից հինգ պակաս է,իսկ իշխանական պրոպագանդիստները եթերներում իրենց ճղում են դեպի ԵՄ գնալու ու ԵՄ տված երկու քոսոտ կոպեկը ֆետիշացնելով։
Խղճում եմ ձեզ…ախր ձեր պահվածքը ավելի շատ մուրացկանի է հիշեցնում։
Իսկ մուրացկանին ոչ թե խղճում են,այլ՝ զզվում՝տալով անկելանոց,բայց ոչ երբեք անկախ հայրենիք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով