Հրդեհ ավտոմեքենայում

Մարտի 13-ին, ժամը 14։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 110 թաղամասի սկզբնամասի դաշտամիջյան հատվածում կայանած «UAZ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով