ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 16:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 34-րդ կմ-ին Մարտունի-Երևան երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ. և 15 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով