Այժմ Ադրբեջանը կրկին զինվում է` մեր «բարեկամ Եվրոպայի, մեր բարեկամ Իտալիայի, Սերբիայի» և այլ երկրների կողմից. քաղաքագետ

 

Ադրբեջանի մարտավարությունը որևէ կերպ չի փոխվել։ Այն ունի երկու գործիք` «ուժի կիրառման սպառնալիք» և «ուժի կիրառում»: Սրանք միջազգային իրավունքի կողմից արգելված սկզբունքներ են, որոնք կիրառում է Ադրբեջանը՝ իր ֆեյսբուքյան էջում նշել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում համաձայն տարբեր աղբյուրների Ադրբեջանը Իտալիայից ներկրել է նորագույն սպառազինություն, այս մասին հատկապես իրանական աղբյուրներն են ահազանգում։

Ընդ որում 2023 թվականին Ադրբեջանը և Իտալիան սպառազինության մատակարարման բազմամիլիարդանոց գործարք էին կնքել, և այժմ Ադրբեջանը կրկին զինվում է` մեր «բարեկամ Եվրոպայի, մեր բարեկամ Իտալիայի, Սերբիայի և այլն» կողմից։

Իհարկե, զենքի առևտուրը ամենաեկամտաբեր ոլորտն է, որից դժվար է հրաժարվելը, բայց Հայաստանը կարող էր 4 տարիների ընթացքում ինքը լինել այդ գործարքների կողմը դրանով սահմանափակելով Ադրբեջանի հնարավորությունները։ Ի դեպ` Սերբիան վաղուց էր պատրաստ Հայաստանի հետ մատակարարման գործարք կնքել, իսկ Բուլղարիայից մենք զենքեր գնում էինք դեռևս 2008 թվականներին։ Բուլղարական ПК-ներից առաջինը հենց մեր զորամասը ստացավ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց Հայաստանի իշխանությունները զբաղված էին իրար մեջ պարգևավճարներ կիսելով և զենքի գնման իմիտացիայով, առանց սպառազինության ձեռքբերման շուկայի ձևավորման ռազմավարության։
Ադրբեջանը այսօր հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմին։

Նոր պատերազմը այս պահին կանխելու քիչ գործիք ունի Հայաստանը, իսկ դրան պատրաստվելն ու ՀՀ տարածքում համատեղ զորավարժությունների իրականացումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ, բայց վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անելու «խաղաղության» կեղծ ու անազնիվ քարոզներով»,-գրել է Արա Պողոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով