Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Մարտի 2-ին, ժամը 15։14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ջրանցքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։41-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով