Ալավերդիում «Պեգաս» չգործող ռեստորանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մարտի 9-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի «Պեգաս» ռեստորանի տարածքում տղամարդու դի կա։

Պարզվել է, որ «Պեգաս» չգործող ռեստորանի մոտ, Մ6 միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում մոտ 5 մետր բարձրությամբ հենապատի տակ է հայտնաբերվել մահացածի դին՝ ակնհայտ տարբեր մարմնական վնասվածքներով։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գևորգ Գ․-ն է։Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է դեպքին ականատես, ով հայտնել է, որ Գևորգ Գ․-ն լինելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, ճոճվելով քայլել է նշված վայրում, նստել է հենապատի վրա, ապա կարճ ժամանակում կորցրել է  հավասարակշռությունը և վայր ընկել։Նշված տեղեկության հավաստիությունը ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով