Հրդեհ է բռնկվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. պարեկները սահմանազատել են տարածքը

 

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:Գրում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և լրացուցիչ 3 մարտական հաշվարկ էլ՝ թիվ 11, թիվ 13 և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով