Հրդեհ Աշտարակ քաղաքում

Փետրվարի 11-ին, ժամը 22։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Հ. Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Շիրազի փողոցի մեկ հարկանի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել են տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 70 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով