Դիմակավորված անձինք հարձակվել են «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարի վրա ու ծեծի ենթարկել

 

Այսօր կեսօրին Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Irakanum.am–ի  տեղեկություններով` ժամը 12:00–ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս  է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։ Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին երեք դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռաֆայել Այվազյանը չի էլ հասցրել տեսնել, թե ովքեր են իր վրա հարձակված անձինք։ Կան տեղեկություններ, որ դեպքը պայմանավորված է Այվազյանի հասարակական– քաղաքական գործունեությամբ։

ՀՀ Ոստիկանությունից հաստատել են Երևանում կատարված միջադեպի վերաբերյալ լուրը։ Կառույցի լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Irakanum.am–ի հետ զրույցում ասել է, որ տվյալ քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ապա՝ «Իզմիրլյան» հիվանդանոց։ Երկու հիվանդանոցներից էլ ոստիկանությունը հաղորդում ստացել է և, ըստ Գաբրիելյանի, դրանք ստուգվում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով