Դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի.Լիլիթ Գալստյան

 

Դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի, հատկապես ընդդիմադիրների նկատմամբ, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորը ևս մի հանգամանքի ուշադրություն հրավիրեց՝ դատավորների պատասխանատվության խնդրին։ Հիշեցրեց վերջին տարիներին միջազգային դատարաններում Հայաստանի դեմ հայցերը, որոնցից մի քանիսով որոշում է կայացվել ընդդեմ մեր երկրի։

«Պետք է պատասխանատվության ինստիտուտ սահմանել այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները վնաս են հասցրել նաև ՀՀ հեղինակությանը»,–ասաց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով