ՃՏՊ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում

Փետրվարի 22-ին, ժամը 02:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և ուղևոր Ա․ Ն․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով