Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին.Կարապետ  Պողոսյան

Կարապետ  Պողոսյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում  է
Տիկին Վարդապետյան, 2024 փետրվարի 21֊ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել, ապա Բաքվին է հանձնվել դեռևս 2020թ սեպտեմբերի 29֊ից ՀՀ կողմից հետախուզվող ռազմական հանցագործության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլին, դեպքի հետ կապված խնդրում եմ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումները
▪️Արդյո՞ք Զեյնալլի նկատմամբ ՀՀ դատախազությունում դեռևս առկա է նախաձեռնված քրեական վարույթը, թե ինչ որ հանգամանքներում նրա նկատմամբ նախաձեռնված քր. վարույթը կասեցվել է
▪️ Անձամբ Ձեր և ՀՀ ԱԳՆ կողմից արդյո՞ք իրականացվել են բավարար գործողություններ, որպեսզի հանցագործության մեջ կասկածվողը տեղափոխվեր Հայաստան
▪️Հայաստանի հանրությունը արդյո՞ք կարող է վստահ լինել, որ Զեյնալլին ռուսական կողմը չի արտահանձնել ադրբեջանին Ձեր և Ձեր վարչապետի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ
Հ.Գ
Ձեր ղեկավարած կառուցի պաշտոնական ֆեյսբուքյանը էջը ինձ արգելափակել է, որ իմ գրառումներում ձեզ չնշեմ, բացե’ք, ամո’թ է

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով