Արցախյան շարժումը արթնացրեց մեր, որպես ազգ, թմրած ինքնագիտակցությունը, սառած բջջիջները եւ ՄԵՆՔ՝ ամեն տեղ գրեցինք “Ղարաբաղը մերն է”.Եսայան

 

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ Եսայանը  գրում  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

“Փետրվարի 20-ը արդեն 36 տարեկան է, մեր վերածննդի, ազգային զարթոնքի, Արցախի կարեւորությունը ճշմարտացի ընկալման, համաժողովրդական ինքնակենդանացման ու դեպի կյանք ու հաղթանակ, դեպի արժանապատվություն եւ հերոսականություն գնալու առաջին օրն էր 1988-ի փետրվարի 20-ը։ Մենք՝ ուսանող ու բանվոր, գիտնական ու ինժեներ, մայր ու որդի, հայր եւ դուստր, մենք, որպես մի հզոր ամբողջականություն, մի հզոր ՄԵՆՔ, ոտքի ելանք։

“Ցուրտ էր, մռայլ էր, մենք, հա, սովետի վերարկուներով ու երկարաճիտ կոշիկներով/ունեցողները/, առանց ժամ ու պատարագ գնում էինք դեպի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ․․․․․Ու՝ հաղթեցինք, անգամ պատերազմ եղավ ու անգամ այդպես այդ պատերազմը հաղթեցինք։Արցախյան շարժումը արթնացրեց մեր, որպես ազգ, թմրած ինքնագիտակցությունը, սառած բջջիջները եւ ՄԵՆՔ՝ ամեն տեղ գրեցինք “Ղարաբաղը մերն է”։

Հետո, տղերքի արյան գնով կնիք դրեցինք՝ “Ղարաբաղը մերն է”։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով