Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը, Aysor.am

 

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը, հայտնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է կայացրել, որ Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։

Բնակիչներից մեկի խոսքով՝ Արարատի մարզպետարանն Արևաբույր համայնքի ղեկավարության հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ են և հիմա ինչ-որ դավեր են նյութում իրենց դեմ, որպեսզի դպրոցը կառուցվի ոչ թե երկու գյուղի արանքում, այլ հենց Արևաբույրում։ Տարածքը, որտեղ ուզում են Արևաբույրի դպրոցը կառուցել, ճահճային է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով