Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Mercedes GL-ն ու մեկ այլ Mercedes, որոնցից մեկն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին․ կան վիրավորներ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Այս  մասին  հաղորդում  է  shamshyan.com-ը:

 

Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ  բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեկն էլ՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներ, որոնք ժամանել էին 2 մարտական հաշվարկ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով Mercedes GL-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ա․-ն, մյուս Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 62-Սերյոժա Մ․-ն, իսկ կայանված BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Ռաֆիկ Ս․-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով