Սպասվում է ձյուն

Ուշադրություն
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում , Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, սակայն 28-ի գիշերը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում`
Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետության տարածքում`
Հունվարի 26-ի ուշ երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, 28-ի գիշերը նույնքան կնվազի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով