Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.Գևորգ Գևորգյան 

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ   Գևորգ Գևորգյան  գրում  է.
Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Մի կողմ դնենք այն փաստը, որ նա դա անում է Ալիևի հրահանգով, հիշենք, որ վերջինս այդ մասին բարձրաձայնել է դեռ 2021թ:
Իսկ ի՞նչն է ուզում փոխել, եթե հայտարարում է, որ կառավարման մոդելը չի փոխվում: Իրականում, փորձում է հիմնահատակ քանդել բոլոր այն ինստիտուտները, որոնք դեռ մնացել են հայաստանում՝ ընտանիք (կարծում եմ նոր Սահմանադրությամբ կհանվի այն դրույթը, որ ամուսնությունը դա բացառապես տղամարդու և կնոջ միությունն է), ազգային արժեքներ (օրինակ հրաժարվելով զինանշանից, որի վրա կա Արարատ սարը), եկեղեցի (կհանի Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դիրքի դրույթը), վերջապես` Անկախության Հռչակագիրն ու Լեռնային Ղարաբաղին վերաբերվող դրույթը։ Այսպիսով կբավարարի ալիևի հերթական պահանջը, որը օդի և ջրի պես պետք է վերջինիս, առաջիկա նախագահական ընտրություններում և փոխարենը կփորձի ստանալ իր իշխանությունը պահելու հարցում անվերապահ մեծ աջակցություն։
Վերջնականապես կփորձի մոռացության տալ Արցախն ու Ցեղասպանության հարցը:
Իսկ մե՞նք…
Մենք ամեն ինչ ենք անելու, որ սրա փորձը փորձանք դառնա ոչ թե հայ ազգի համար, այլ հենց իր ու իր անհայրենիք թիմի համար:

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով