ՄԻ ՑՆՑՈւՂԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՕՐԱԿԱՐԳ ԹԵԼԱԴՐԵՑ

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է
Ես իհարկե հասկանում եմ, որ շատ լրատվականներ և սոց ցանցերի օգտատերեր, ուղեղները անջատած ուղղակի թեմա են փնտրում, որ «սուր» գրառում անեն, ու դրա շնորհիվ ինքնահաստատվեն, սակայն լավ կլիներ «սկանդալային» հրապարակում անելուց առաջ, մի փոքր մտածել։
Եկեք խրոնոլոգիայով անցնենք «ցնցուղային պատմությունով»։ Փաշինյանը իր, «պրարաբին» բնորոշ իմիջով, Վլադիմիր Իլյիչ Լենինի կեպկայով, որոշում է «շաբաթօրյակ» անցկացնել (հիշում ենք Լենինին գերանով), և դպրոցներից մեկում, քանդում է ցնցուղը և տալիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի «բուռը»…
Այս իրադարձությունը, մատաղ հորթի խանդավառությամբ սկսում է տարածվել, իսկ ուղղակի արդեն մեկ օր անց, համացանցում է հայտնվում է ցնցուղի գրանցած գինը, որը ի միջի այլոց փաստաթղթում ոչ թե ցնցուղի գինն է այլ ընդհանուր ջրի ծորակի համակարգի և ցնցուղի միասին, սակայն դա բոլորովին էլ էական չէ։
Խոսքս բոլորովին ուղղված չէ արդարացնելու աստղաբաշխական գնով ցնցուղը պետությանը վաճառող կազմակերպությանը։ Խոսքս ուղղված է այս նյութի շուրջ «բոլոլա» սարքող անձանց և լրատվականների ստացած արդյունքին։
Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը բացահայտեց շորթում, ինչով տեր կանգնեց «հպարտ քաղաքացու» գումարներին։ Ժողովուրդ, մի՞թե դժվար էր հասկանալ, որ Փաշինյանը արդեն առավոտյան տանից դուրս գալուց պլանավորել էր և գիտեր, թե որտեղի որ ցնցուղը պիտի քանդի։ Կարծում եմ դժվար չէր հասկանալ, որ Փաշինյանը, շա լավ տիրապետում է մեր հոգեբանությանը և շատ լավ հասկանում թե ինչպիսի էպոտաժային արարքներով բարձրացնի իր գնահատականը։ Իսկ մե՞նք… Իսկ մենք խելոք խաղում ենք նրա թելադրած խաղը։
Միլյարդավոր դոլլարները ընկալելի չեն Փաշինյանի ընտրազանգվածի համար և միլիարդավոր դոլլարների վատնումներն ու շորթումները ուղղակի թվեր են, որոնք նրանց պատկերացումների մեջ ունեն հեքիաթային բնույթ։ Պետության ընդհանուր պարտքի մեծացումը նույն բնույթն ունի, իսկ այ ցնցուղ, իրենց տանը ունեն Փաշինյանամետ զանգվածից շատերը, իսկ ով էլ չունի, երազում է դա ունենալ և շատ լավ ու իրական պատկերացում ունի դրա մասին։ Եվ այսպես, Պետության պարտքը կրկնապատկելուց հետո, Փաշինյանին ուղղակի պետք է նման մի «ցնցուղ շոու» նախաձեռնել, որը մատաղ հորթի խանդավառությամբ «կուտեն» որոշ ընդդիմադիր լրատվականներ և օգտատերեր, դրանից սարքելով ՕՐԱԿԱՐԳ, ինչի արդյունքում, Փաշինյանը, սպիտակ կոստյումով ի վերջո կհայտնվի արենայի վրա և «ալե հոպ» կասի։
Ժողովուրդ եկեք նյութից՝ օրակարգ սարքելուց առաջ, ուղղակի մտածենք թե ինչ մոտիվ է թաքնված դրա տակ։ Կուրորեն, լայքերի որսով զբաղվելով ուղղակի հեգնական և սատիրիկ նյութեր հրապարակելը ուղղակի հայպ բռնելու համար, հաճախ դառնում է այսօրվա ազգադավ իշխանությունների նախաձեռնած խաղի մի մաս։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով