Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի, ուսապարկերը սկսել են ընդվզել առաջնորդի դեմ ու չենթարկվել: Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը եւ հավաստիացրել, որ  վերընտրվելու է: Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաեւ թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ եթե իմանար՝ դեմ են քվեարկելու, թեկնածությունը չէր ներկայացնի, որ ո՛չ ինքը հեղինակազրկվեր, ո՛չ կառույցը: Գրեթե նույն սցենարով ընթացավ նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանի ընտրությունը։ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 12․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով