Mercedes Vito-ն Չարենցի փողոցում՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին.նրա վիճակը ծայրահեղ ծանր է

 

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան Չարենցի 9 շենքի դիմաց՝  վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և վրաերթի հարևանությամբ գործող «Չիլլ Պիլլ»-ի աշխատակցիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով