Մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը.Գևորգյան

Գևորգ  Գևորգյանը գրում է.
Դեկտեմբերի 5-ին, մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Ռուսաստանի Դաշնության դեսպանության դեսպանորդ խորհրդականը, ինչպես նաև հայաստանյան նշանավոր հասարակական գործիչներ, մտավորականներ, փորձագետներ։
Քննարկվեց Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս բարդ իրավիճակը, ինչպես նաև, Պաղեստինա-Իսրայելական հակամարտությանը վերաբերվող զուգահեռ քաղաքական հարցեր։
Առաջիկայում կհրապարակվի նաև մասնակիցների ելույթների ամբողջական ժողովածուն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով