Հրդեհ Աբովյան փողոցում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 04:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից մոտ 20 քմ հատվածը, մուտքի դուռը, ջերմահարվել է գույք։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով