Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Ավարտվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս տարվա սկզբին ձեւավորված այս նոր նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր նախկին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, եւ քաղծառայության այդ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել։ Ի դեպ, այն բավականին բարձր եւ գրավիչ պաշտոն է, որի համալրման համար հայտարարվել էր ներքին մրցույթ, այսինքն՝ կարող են մասնակցել միայն նախարարության աշխատողները, որն էլ հաղթել է Արա Ֆիդանյանը։ Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով դիմել է այս պաշտոնի համար։ Թեեւ նախարարության համակարգից կարող էին մյուսներն էլ դիմել ու մասնակցել մրցույթին, բայց ՆԳՆ-ում «ձեւականությունների» հետեւից չեն ընկել, ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 12․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով