«Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում».«Իրավունք»

 

«Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին նիստից, երբ հայտնի է դարձել, որ վերջիններս ընտրվել են ավագանի։ Մասնավորապես, այդ նիստին Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ իրենց թիմը պետք է միանա Հայկոյին, որպեսզի քաղաքային իշխանության, այսպես ասած, «ռույլը վերցնեն» իրենց ձեռքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու սկսել Թեւանյանի վրա, բառի բուն իմաստով, հարձակվել` մեղադրելով նրան ծախվելու մեջ: «Մանդատ չվերցրած` ծախվեցի՛ր, արա», – ըստ աղբյուրի ասել է Փոստանջյանը եւ շրխկացնելով դուռը ներկաների վրա` հեռացել։

Նկատենք, որ հենց նման «մանր-մունր» ինտրիգների արդյունքում էլ 9 տոկոս ձայն հավաքած ՔՊ-ն այսօր ղեկավարում է մայրաքաղաքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով