Բերքառատ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

Դեկտեմբերի 4-ին, ժամը 21։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։18-ին, մարվել դեկտեմբերի 5-ին, ժամը 00։04-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով