ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան էջում գրել է
Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում վերջին 5 տարիներին, հասարակության համար դեռ ամբողջովին «մարսված» չէ, հակառակ դեպքում մարդկանց շատ ավելի մեծ խմբեր ներգրաված կլինեին այս իշխանության հեռացման գործընթացին, իսկ անտարբերությունն ու հիասթափությունն այսպիսի մասշտաբներ չէր ունենա:
Խնդիրը այն չէ, որ տարբեր փուլերում հասարակական համախմբման գործընթաց նախաձեռնողները սխալներ կամ տապալումներ չեն ունեցել, բայց ես կարծում եմ, մեր հետ տեղի ունեցածը` Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների ադրբեջանական օկուպացիան, իր էությամբ ու ողջ խորությամբ դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ:
Սա օրվա հացի խնդիր չի, սա մեր տարածաշրջանում հայի ապրելու/չապրելու խնդիր է և եթե 90-ականներին ամուր հիմք դրվեց մեր գոյատևման ու ռեգիոնում դերակատարության, ապա 2018-ից` նահանջի, դավաճանության և անկման:
Անկախ նրանից, թե իշխանությունն այս կամ այն փուլում ում կթիրախավորի, հանրային ուշադրությունն ում կամ որ ուղղությամբ կուղղորդի, դրանից իրադրությունը չի փոխվի` երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թվում:
Քանի կա այս անկման հիմքում գտնվող իշխանությունը, հակառակ ընթացք բռնել չի լինելու:
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...