Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը

Նոյեմբերի 27-ին, ժամը 17։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) վերջինս շարունակել է ընթացքը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով