Հայկ Մամիջանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելել է Նարեկ Մալյանին

Առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նարեկի տեսակցությունները (և առհասարակ կապը արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է:

Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ»,-ասել է Մամիջանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով