Հայաստանը ձեռնպահ է մնացել ՀԱՊԿ ԽՎ երկու բանաձեւերի քվեարկությունից

 

Հայկական կողմը ձեռնպահ է մնացել երեք բանաձեւերից երկուսի քննարկումից, որոնք հինգշաբթի ներկայացվել էին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը տեղի է ունեցել  տեսակապի ձեւաչափով, տեղեկացրել է «Sputnik Беларусь»-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրակարգում ներառվել են երեք հարցեր՝ նացիզմի վերականգնման եւ պատմական ճշմարտության խեղաթյուրման արարքների պատասխանատվության մասին հանձնարարականների նախագծի, աղքատացված ուրանով զինամթերքների կիրառման հնարավոր հետեւանքների, ինչպես նաեւ Կանադայի խորհրդարանում ԷսԷս-ի «Գալիչինա» դիվիզիայի նացիստի արդարացման եւ խրախուսման փորձի հետ կապված հայտարարության նախագծի մասին։ Վերջին երկու բանաձեւերը չեն արժանացել հայ խորհրդարանականների հավանությանը։

Ուրան պարունակող արկերի կիրառման հնարավոր հետեւանքների մասին հայտարարության նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ փաստաթուղթը միանշանակ չէ, իսկ դրա որոշ կետեր չեն համապատասխանում ՄԱԿ ԳՎ 2022թ. դեկտեմբերի 7-ի բանաձեւին։

«Պարզ չէ նաեւ կետերից մեկի ձեւակերպումը, որը անիմաստ է դարձնում բոլոր նախորդները։ Այդ խմբագրման համաձայն՝ աղքատացված ուրան պարունակող զինամթերքները կարելի է օգտագործել, բայց պատասխանատու կերպով։ Ուշադրության առնելով վերն ասվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի մասնակցի այդ հարցի քվեարկությանը։ Եվ խնդրում ենք մեր դիրքորոշումը մտցնել նիստի արձանագրության մեջ»,- ընդգծել են խորհրդարանականները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԱՊԿ Խվ քարտուղարությունում իրենց հերթին նշել են, որ կանոնակարգի համապատասխան՝ կոնսենսուսի սկզբունքն այս դեպքում կպահպանվի։

«Հաշվի առնելով այն, որ եթե պատվիրակություններից մեկը ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում քվեարկությանը, տվյալ փաստաթուղթը կարող է ընդունվել համապատասխան նշմամբ նիստի արձանագրությունում»,- նշել են այնտեղ։

Բանաձեւի նախագծում նշվել է բնապահպանական, հումանիտար եւ տեխնածին հետեւանքների մասին, որոնք առաջ են գալիս շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման հետեւանքով՝ աղքատացված ուրան պարունակող զինամթերքների կիրառման արդյունքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ արկերի այդ տեսակները կիրառվել են միայն ՆԱՏՕ երկրների կողմից։ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ երկրներ ուրանով արկեր են տրամադրել Ուկրաինային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով