ՃՏՊ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 24-ին, ժամը 13։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 99/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում «Shacman» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Վնասվել են էլեկտրական սյուն և հաղորդակցման լարեր։ Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ և օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով