Այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Նոյեմբերի 3-ին, ժամը 16։02-ին Գեղաքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 18:04-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վարդենիսի համայնքապետարանի կողմից տրամադրած 1 բեռնատար և 1 տրակտոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով