Ռուսները խաբել են Արցախի նախկին նախագահներին․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Վերջին իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց խայտառակ վատ են դրսեւորել` բացարձակապես չկատարելով իրենց պարտականությունները եւ խաբելով հայերին: Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահները մինչեւ վերջին պահը եղել են խաղաղապահների նստավայրում, եւ նրանց խոստացված է եղել, որ անվտանգ կտեղափոխեն Հայաստան, բայց ռուսները խաբել են` չկատարելով իրենց խոստումը: Դրա փոխարեն նրանցից ոմանք մեծ գումարներ են աշխատել` ադրբեջանական ցուցակներում գտնվող ինչ-որ անձանց երկրից դուրս բերելու դիմաց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի անձից, օրինակ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, 280 հազար դոլար են վերցրել եւ երկու ավտոմեքենայի համարներ փոխանցել Հակարիում գտնվող ադրբեջանցիներին, որ թույլ տան՝ այդ մեքենաներն անարգել անցնեն սահմանը: Ինքը` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ով տարիների ջերմ հարաբերություններ ուներ ռուսների հետ, վստահ է եղել, որ ռուսներն իրեն չեն հանձնի Ալիեւին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 10․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով