Քաղբանտարկյան Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին։

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Մարթա Սիմոնյանը, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Համալսարանի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանը, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք մեղադրվում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով