Նախապատրաստական դասընթաց` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության տեսակներին, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներին, քրեական վարույթների նախաձեռնմանը, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին ու ոլորտին առնչվող այլ հասկացություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնակիցները գործնական գիտելիքներ ձեռք կբերեն նաև ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր բաժիններում։

Դասընթացի տեսական և գործնական փուլերի ավարտից հետո կանցկացվի թեստավորում։ Թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կունենան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարբեր բաժիններում:

Դասընթացին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող (պետական կամ ՀՀ հավատարմագրված բուհերի), անգլերեն և ռուսերեն լեզուներին բավարար տիրապետող ՀՀ քաղաքացիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմի պատճեններն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` մինչև 2023 թվականի նոյեմբերի 10-ը:

Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով:

 

Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմորդները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում: Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 060 844 870 հեռախոսահամարով:

 

Մանրամասները հետևյալ հղումով՝ https://src.am/am/getNews/226

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով