Հրդեհ ՀրազՋԷԿի տարածքում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13։01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀրազՋԷԿի տարածքում գտնվող չշահագործվող երկաթե շինությունում (մոտ 100 քմ) այրվում է փայտ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 16։50-ին։ Չշահագործվող շինության ներսում այրվել է մոտ 38 խմ փայտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով